Առողջապահության լրատու 3-4.2013
Վահանագեղձը հսկողության տակ է
Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր կենսական գործընթացներին:
Վահանագեղձն էնդոկրին համակարգի մասն է կազմում, որն արտադրում է կենսաբանական ակտիվ նյութեր: Դժվար թե մարդու օրգանզիմում որևէ գործընթաց ընթանա առանց հորմոնների մասնակցության: Էնդոկրին համակարգը մի քանի գեղձեր ունի և դրանք միմյանց հետ այնքան սերտորեն են կապված, որ դրանցից մեկի գործառույթի աննշան փոփոխության դեպքում անգամ ողջ օրգանիզմում են էական փոփոխություններ լինում:
Հիպոֆիզը գլխուղեղի մասն է կազմում, վահանագեղձը և հարվահանագեղձը պարանոցի հատվածում են գտնվում, կրծքավանդակի հետին մասում գտնվում է ուրցագեղձը, որովայնային խոռոչի հետին մասում են գտնվում մակերիկամները և ենթաստամոքսային գեղձը, փոքր կոնքի հատվածում սեռական գեղձերն են:
Հորմոնների գործառույթն է` աջակցել հոմեստազին, այսինքն պահպանել օրգանիզմում կենսաքիմիական ռեակցիաների մշտականությունը:
Վահանագեղձն արտադրում և արյան հոսքին է փոխանցում երկու տեսակի հորմոն: Թիրեոիդային հորմոնները, որոնք պատասխանատու են ֆիզիկական և հոգեկան վիճակի համար (թիրոքսին, տրիյոդթիրոնին) և կալցիտոնինը, որը պատասխանատու է օրգանիզմում կալցիումային փոխանակության համար:
Թիրոքսինի, տրիյոդթիրոնինի սինթեզը տեղի է ունենում հիպոֆիզի վերահսկողությամբ, որն արտադրում է թիրեոտրոպային հորմոնը (ТТГ):
Ինչով է վտանգավոր վահանագեղձի հիվանդությունը: Նրանով, որ վահանագեղձի աշխատանքի խանգարումը հաճախ թաքնվում է այլ օրգանների հիվանդությունների ախտանշանների դիմակի տակ: Օրինակ, հիպերթիրեոզի դեպքում հաճախ դիտվում է դիարեա: Եվ նման գանգատներով մարդը դիմում է գաստրոէնթերոլոգին: Սրտի հետ կապված խնդիրներով մարդը գնում է սրտաբանի մոտ, իսկ սրտային անբավարարության, առիթմիայի, ինչպես նաև արյան ճնշման տատանումների պատճառ կարող է լինել հիպոթիրեոզը, վահանագեղձի անբավարար գործառույթը: Մաշկը դեղնավուն երանգ է ստացել և առաջինը, որ մարդը մտածում է, դեղնախտն է, բայց մաշկի նման գույն կարող է լինել հիպոթիրեոզի դեպքում ևս: Հորմոնների անբավարարությունը խանգարում է կարոտինի փոխակերպումը վիտամին A-ի: Դեպրեսիայի պատճառով մարդը գնում է հոգեբանի կամ հոգեթերապևտի մոտ և սկսում բուժվել հակադեպրեսանտներով, և նման մարդկանց 10-14%-ի մոտ շատ հաճախ հայտնաբերվում է հիպոթիրեոզ:
Ինչպես տարբերել: Դեպրեսիայի դեպքում հաճախ բացակայում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը, անքնություն է լինում, մարմնի քաշի կորուստ արձանագրվում: Իսկ հիպոթիրեոզի ժամանակ մարդը թույլ է լինում, քնկոտ, հոգնած, բայց կյանքի հանդեպ հետաքրքրությունը կա, քաշն էլ սովորաբար ավելանում է:
Հիպոթիրեոզը վահանագեղձի հիվանդությունների շարքում առաջատար դիրք է գրավում: Հիվանդությունը զարգանում է վահանագեղձի հորմոնների երկարատև անբավարարության ֆոնի վրա, ինչպես նաև օրգանիզմում մյուս գործընթացներն են դանդաղում: Հիպոթիրեոզի, հանգույցների, խպիպի առաջացման պատճառներից է յոդի անբավարարությունը: Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ միայն յոդ, այլև սելեն, ամինաթթուներ (թիրոզին, ցիստեին) և պոլիսախարիդներ (կարագինին, ալգենիա, լամինարիա), որոնք դուրս են բերում ռադիոնուկլեիդները և թունավոր նյութերը:
Հիպոթիրեոզի պատճառներն են. 99% դեպքում դա վահանագեղձի աշխատանքի խանգարումն է: Կարող են լինել նաև ժառանգական նախահակվածություն, թունավոր, քաղցկեղածին նյութերի ազդեցություններ, վատ էկոլոգիա, սթրեսներ, յոդի անբավարարություն: Իսկ ամենահավանականն այս ամենի ամբողջությունն է:
Ժառանգական նախահակվածության դեպքում խանգարվում է վահանագեղձի գործառույթը: 1% դեպքում դա հիպոֆիզի և հիպոթալամուսի գործառույթի խանգարումն է, այսինքն, այն օրգանների, որոնք կարգավորում են վահանագեղձի աշխատանքը: Դա նաև բնածին պաթոլոգիա է:
Հաճախ հիպոթիրեոզով հիվանդները չեն կասկածում, որ իրենք հիվանդ են, քանի որ ախտանշանները շատ նման են առողջության հետ կապված այլ խնդիրներին:
Ախտանշաններն են` հոգնածությունը, թուլությունը, քնկոտությունը, անընդհատ պառկելու ցանկությունը, սառը ձեռքերն ու ոտքերը, հիշողության նվազումը, կենտրոնանալու դժվարությունը, սրտխփոցը, արյան ճնշման տատանումները:
Վահանագեղձի հորմոնները պատասխանատու են նաև ջերմակարգավորման համար: Դրանց անբավարարության դեպքում մարդը մշտապես մրսում է, անընդհատ հոգնած է, ընկճված, կարծես դեպրեսիայի մեջ լինի: Հիպոթիրեոզը կարող է արթրիտի, մարսողության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Նույնիսկ լեղապարկի քարերը վահանագեղձի հորմոնների անբավարարության տիպիկ ախտանշաններն են:
Տեսողության և լսողության խանգարումները, իմունիտետի նվազումը (հաճախակի մրսածության հիվանդությունները), մարմնի քաշի ավելացումը նույնպես պատճառ են էնդոկրինոլոգին դիմելու համար: Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը խանգարում է նյութափոխանակությունը, մենստրուացիոն ցիկլը, բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, զարգանում է աթերոսկլերոզ, նույնիսկ ճարպակալում է դիտվում:
Յոդի անբավարարությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է սննդի մեջ ավելի շատ յոդ պարունակող մթերք օգտագործել, օրինակ, ֆեյխոա, արմավ, ընկույզ, բուլղարական տաքդեղ, ծովակաղամբ, ծովամթերք, յոդացված կամ ծովաղ:
Ի դեպ, յոդացված աղի միջից յոդը ցնդում է, եթե աղը պահվում է բաց տարայի մեջ: Ուտելիք պատրաստելիս էլ է ջերմամշակումից յոդը ցնդում, այդ պատճառով էլ աղը պետք է ավելացնել պատրաստելու վերջում, նման աղը շատ հարմար է աղցանների և սառը ուտեստների համար:
Վահանագեղձի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է օրական 150-200 մկգ յոդ: Բայց, եթե ընդունվում են կալիումի յոդիդ կամ յոդոմարին պատրաստուկները, այդ դեպքում յոդացված աղից հարկ է հրաժարվել:
Որոշ մարդիկ փորձում են յոդի պակասը լրացնել մեկ բաժակ ջրի մեջ լցնելով մեկ կաթիլ յոդի լուծույթ կամ լյուգոլի լուծույթ, դա չի կարելի, քանի որ այդ դեպքում հնարավոր չէ հսկողության տակ պահել յոդի չափաքանակը և հնարավոր է գերչափաքանակի թույլատրում:
Վահանագեղձի գործառույթի նվազումը կարելի է ինքնուրույն ստուգել: Դրա համար ձեռքին կամ այլ հատվածում պետք է յոդով ցանց նկարել: Եթե այն անհետացավ 5-6 ժամվա ընթացքում, ուրեմն օրգանիզմում յոդի անբավարարություն կա, իսկ եթե ցանցը անհետացավ 24 ժամ հետո, նշանակում է ամեն ինչ կարգին է:
Մեկ այլ թեստ. փորձեք մի քանի օր շարունակ առավոտյան, առանց անկողնուց վեր կենալու, չափել մարմնի ջերմաստիճանը, ջերմաստիճանի նորման 36,6 աստիճան է: Եթե այն այս ցուցանիշից ցածր է, օրինակ, 35,5 աստիճան, կամ էլ 35,8 դա նույնպես կարող է վկայել հիպոթիրեոզի մասին: Իսկ եթե մարմնի ջերմաստիճանը պահպանվում է 37 աստիճանի վրա, երբեմն էլ 37,2-37,3 է հասնում, դա հաճախ հիպերթիրեոզի վկայությունն է լինում, վահանագեղձի գերֆունկցիայի:
Հղի կանանց մոտ շատ կարևոր է վանահագեղձի նորմալ գործառույթը պահպանելը հղիության նորմալ ընթացքի, պտղի նորմալ զարգացման համար: Եթե մայրը վանահագեղձի հորմոնների անբավարարություն է ունենում, ապա պտղի համար վտանգ է ստեղծվում, երեխան կարող է ծնվել արատներով, նույնիսկ մտավոր հետամնացությամբ:
Հղիության ընթացքում յոդի օրական պահանջարկը կարող է բարձրանալ մինչև 300 մկգ, վանահագեղձն աշխատում է ուժեղացված ռեժիմով, քանի որ այն պետք է երկու օրգանիզմի ապահովի հորմոններով: Այդ պատճառով էլ բոլոր հղիները պետք է վանահագեղձի ՈՒՁՀ անցնեն և արյան մեջ հորմոնների հետազոտություն կատարել:
Վանահագեղձի խնդիրների մասին կարող են վկայել նաև հակառակ ախտանշանները: Մարմնի քաշի կորուստ, հաճախակի սրտխփոց, առիթմիա, առատ քրտնարտադրություն, քնի խանգարում, ձեռքերի դող, արյան գերճնշում, ինչպես նաև դյուրագրգիռ վիճակ, տրամադրության կտրուկ տատանումներ, այս ամենը թիրեոտոքսիկոզի հետևանքով կարող են լինել, վանահագեղձի հորմոնների գերառատության:
Պատահում է նաև այնպես, որ վանահագեղձի չափերը նորմալ են լինում, հանգույցներ չեն լինում, այնուամենայնիվ, գործառույթը խանգարված է լինում, լինում է նաև հակառակը, վանահագեղձի չափերը մեծացած են լինում, հանգույցների առկայության դեպքում էլ հորմոնների արտադրությունը մնում է նորմայում:
Վանահագեղձի գործառույթների խանգարման ախտորոշումը ներառում է համալիր հետազոտություն. կլինիկական ընդհանուր հետազոտություն, արյան մեջ հորմոնների մակարդակի որոշում, վանահագեղձի ՈւՁՀ, ԷՍԳ, օրգան-թիրախների գործառույթների հետազոտությունների մեթոդներ:
Նման հորմոնային ապահավասարակշռությունը վանահագեղձի միակ հիվանդությունը չէ: Կան նաև բուշտեր, ուռուցքներ, որոնց հնարավորինս վաղ հայտնաբերումը արագ բուժման երաշխիքն է:
40 տարեկանից հետո մարդկանց մոտ ՈւՁՀ կատարելիս հաճախ են վանահագեղձի տարբեր բարորակ ուռուցքներ հայտնաբերվում: Դրանք, որպես կանոն, չեն ցավում, մարդուն չեն անհանգստացնում, վանահագեղձի գործառույթների խանգարում չեն առաջացնում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում չի լինում և մարդը կարող է երկար ժամանակ չիմանալ դրանց գոյության մասին: Այդ պատճառով էլ այս դեպքում շատ կարևոր են կանխարգելիչ զննումներն ուռուցքները վաղ փուլում հայտնաբերելու համար:
Դրանց հայտնաբերման դեպքում կատարվում է նուրբ ասեղներով պունկցիոն բիոպսիա: Վանահագեղձի հանգույցներից քսուք է վերցվում ՈւՁՀ հսկողությամբ և կատարվում է բիոպսիա տեսակը ախտորոշելու համար:
Պետք է հիշել, որ չի կարելի հիվանդությունը անտեսել, ինչպես նաև ինքնաբուժությամբ զբաղվել:
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Syuzi, բարև Ձեզ: TTG-ի քանակությունը քիչ է բարձր նորմայից, և գանգատների պատճառ չէր կարող լինել: Խնդրում եմ գրեք վիրահատությունից հետո Ձեզ հորմոնալ բուժում նշանակվել է, թե ոչ, եթե այո, ապա ինչպիսին: Օրինակ էութիրօքսի կամ Լ-թիրօքսինի գերդոզավորումից կարող էին առաջանալ Ձեր նշած գանգատները:
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի Լիլիթ, բարև Ձեզ: Ըստ ՈՒՁՀ տվյալների և անալիզներ արդյունքների Ձեզ մոտ ամենայն հավանականությամ հանգուցավոր խպիպ է: Նշանակված բուժումը տվյալ դեպքում բավականին էֆեկտիվ է: Հարկավոր է լինել հսկողության տակ:
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի AREVIK 30, բարև Ձեզ: Աուտոիմուն թիրոիդիտը վիրահատական բուժում չի պահանջում: Ընդհանրապես աուտոիմուն թիրեոիդիտը որպես այդպիսին բուժում չունի, բուժումն ավելի շատ ուղղված է հետևանքները վերացնելուն, այսինքն հորմոնների դեֆիցիտը կանխելուն, այդ նպատակով նշանակվում են հորմոնալ պրեպարատներ:
Մեդ-Պրակտիկ
30.12.2015
Հարգելի ARSEN 50, բարև Ձեզ: Վերջնական ախտորոշման համար հարկավոր է նաև հորմոնների անալիզ հանձնել, իսկ չարորակ նորագոյացությունը ժխտելու համար հարկավոր է կատարել պունկցիոն բիոպսիա հանգույցներից:
syuzi
25.12.2015
Lilit
06.12.2015
syuzi
26.11.2015
Լիլիթ
02.11.2015
ARSEN 50
30.10.2015
AREVIK 30
26.10.2015
Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը:
Մեդ-Պրակտիկ
20.07.2015
Հարգելի Arpi 22, վահանագեղձի չափերը կախված սեռից, մարմնի զանգվածից կարող են որոշ չափով տարբերվել: Ըստ Ձեր նկարագրած տվյալների գեղձի չափերը նորմայի սահմաններում են: Ինչ վերաբերում է T4-ի քանակին, թյուրիմացությունից պուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում եմ նշեք չափման միավորը, որը անալիզի թերթիկում նշված է թվի կողքին: Ինչ վերաբերում է թիրեոիդիտին, ապա բացի սրտխփոցից դիտվում են ցավեր պարանոցի շրջանում, գեղձի պրոյեկցիայով, հատկապես գլուխը շարժելիս, ջերմության բարձրացում, գերքրտնարտադրություն: Եթե կան այդ ախտանիշները խնդրում եմ նշեք:
Մեդ-Պրակտիկ
20.07.2015
Հարգելի Armine Araqelyan, բարև Ձեզ: Ինչպես նշեցի մինչև 1 սմ չափի կիստաները բուժման կարիք չունեն: Հարկավոր է դինամիկ հսկողություն, եթե ժամանակի ընթացքում կնկատվի կիստայի մեծացում, հնարավոր է վիրահատական միջամտության կարիք լինի:
Arpi 22
20.07.2015
Arpi 22
14.07.2015
Armine Araqelyan
14.07.2015
Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Արմինե28, բարև Ձեզ: Աուտոիմուն թիրեոիդիտի կամ Հաշիմոտոյի հիվանդության դեպքում խանգարվում է իմունային համակարգի աշխատանքը, սկսում են արտադրվել հակամարմիններ վահանագեղձի հորմոն արտադրող բջիջների հանդեպ, որը բերում է հիպոթիրեոզի: Ցավով պետք է նշեմ, որ Հաշիմոտոյի հիվանդությունը վերջնական բուժում չունի: Հիպոթիրեոիդ վիճակից օրգանիզմը հանելու համար նշանակվում է փոխարինող թերապիա, Ձեր դեպքում Լևոթիրօքսին, որը ցավոք պետք է ընդունել ամբողջ կյանքի ընթացքում: Ինչ վերաբերում է Anti-tg -ի բարձր քանակին, ապա լևոթիրօքսինի ընդունումը չի կարող նվազեցնել դրանց քանակը: Anti-tg քանակը նվազեցնելու համար նշանակվում են թիրեոստատիկներ և ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ, օրինակ դիկլոֆենակ ինդոմետացին և այլն: Հարկավոր է անընդհատ լինել էնդոկրինոլոգի հսկողության տակ, հիվանդության ընթացքին հետևելու և բարդություններից խուսափելու համար:
Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Arpi22, բարև Ձեզ: Այո, վահանագեղձի հիպերֆունկցիայի դեպքում նկատվում է արտահայտված սրտխփոց: Սակայն վահանագեղձի հիպերֆունկցիայի դեպքում սրտխփոցն ուղեկցվում է մի շարք այլ կլինիկական ախտանիշներով, օրինակ դյուրհոգնելիություն, տրամադրության հաճախակի փոփոխություններ, քաշի նվազում, փորլուծությունդաշտանային ֆունկցիայի խանգարում, քնի խանգարում և այլն: Ըստ Ձեր նկարագրած տվյալների TTG հորմոնի քանակը նորմայից բարձր է, որը դիտվում է հիմնականում վահանագեղձի հիպոֆունկցիայի դեպքում, ինչպես նաև թիրոիդիտների դեպքում: Ինչ վերաբերում է T4 հորմոնին, խնդրում եմ նշեք ազատ, թե կապված T4-ի քանակն է և չափման միավորը: Ձեզ նշանակված էութիրոքսը TTG հորմոնի քանակի նվազման համար է, իսկ անապրիլինը հաճախասրտության: Ամեն դեպքում իրավիճակը վերջնականապես պարզելու համար ցանկալի է դիմել նեղ մասնագետի` էնդոկրինոլոգի խորհրդատվության: TTG-ի բարձր քանակ դիտվում է վահանագեղձի հիպոֆունկցիայի ժամանակ, իսկ հիպոֆունկցիայի ժամանակ հաճախասրտությունն այնքան էլ բնորոշ չէ: Իսկ եթե Ձեզ մոտ թիրեոիդիտ է, հարկավոր է այլ բուժում:
Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Ալլա, բարև Ձեզ: Ցանկալի է նաև ստուգել վահանագեղձի հորմոնները: Ընդհանրապես մինչև 1սմ չափի կիստաները բուժման կարիք չունեն, եթե հորմոնների քանակները նորմայի սահմաններում են: Ցանկալի է լինել էնդոկրինոլոգի հսկողության տակ և ամիսը մեկ անգամ կրկնել ՈՒՁՀ-ն:
Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Rubik, բարև Ձեզ: Վահանագեձը մասնակցում է օրգանիզմի նյութափոխանակային համարյա բոլոր պրոցեսներին, և բնական է, որ նրա ֆունկցիայի խանգարումը կանդրադառնա օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա: Վահանագեղձի հիպոֆունկցիայի դեպքում նկատվում է դյուրհոգնելիություն, աշխատունակության անկում, կանանց մոտ կարող է խանգարվել դաշտանային ֆունկցիան: Վահանագեղձի հիպոֆունկցիայի դեպքում նկատվում է մազաթափություն, եղունգների փխրունություն, հիշողության խանգարում, սրտի ռիթմի դանդաղում և այլն: Վահանագեղձի հիպոֆունկցիայի դեպքում բուժումը ներառում է յոդի պրեպարատներ, վահանագեղձի հորմոններ, ինչպես նաև սիմպտոմատիկ բուժում: Ինչ վերաբերում է հիեպերֆունկցիային. տեղի է ունենում վահանագեղձի հորմոնների գերարտադրություն, խանգարվում է ամբողջ օրգանիզմի հորմոնալ ֆոնը: Կլինիկորեն արտահայտվում է քաշի նվազումով, հաճախասրտությամբ, զարկերակային ճնշման բարձրացմամբ, փորլուծությամբ, գերքրտնարտադրությամբ, տրամադրության անկումներուվ և այլն: Բուժումն իր մեջ ներառում է դեղորայքային միջոցներ, հաճախ նաև վիրահատական վիրահատական միջամտություն:
Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Alvina, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրածի գեղձում կան մի քանի հանգույցներ, որոնց բուժումը հարկավոր է սկսել նախ դեղորայքայինից, որի անարդյունավետության դեպքում նոր քննարկել հետագա բուժման պլանը: Ցանկալի է որոշ ժամանակ ընդունել նշանակված բուժումը: Տեղյակ պահեք Ձեր բժշկին գագանտների մասին, հնարավոր է էութիրոքսի դոզան բարձրացնելու կարիք լինի:
Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Hasmik, բարև Ձեզ: Ցանկացած դեղորայքի ընդունումը դադարեցնելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բուժող բժշկի հետ, բացի այդ ցանկալի է նորից կրկնել ՈՒՁՀ-ն: Ինչ վերաբերում է էութիրոքսին, ապա ճիշտ նշանակման և օգտագործման դեպքում դեղը կողմնակի էֆեկտներ չունի, ամենայն հավանականությամբ քաշի ավելացման պատճառն այլ է:
Մեդ-Պրակտիկ
13.07.2015
Հարգելի Armine Araqelyan, բարև Ձեզ: Ըստ Ձեր ներկայացրած տվյալների վահանգեղձի հորմոնների քանակները նորմայի սահմաններում են: Ինչ վերաբերում է կիստային, ապա կարևոր է դրա տեսակը` ֆոլիկուլյար, թե կոլոիդային է: Ընդհանրապես մինչև 1սմ չափի կիստաները բուժման կարիք չունեն: Հարկավոր է դինամիկ հսկողություն, ամիսը մեկ անգամ ՈՒՁՀ:
Armine Araqelyan
12.07.2015
Մեդ-Պրակտիկ
12.07.2015
Հարհելի SHUSHAN, վահանագեղձի հիվանդությունների դեպքում, եթե դրանք բարորակ ընթացքով են, հնարավորինս չափ հարկավոր է պահպանել գեղձը և փորձել խնդիրին լուծում տալ դեղորայքային միջոցներով: Եթե այնուամենայնիվ առանց վիրահատական միջամտության հնարավոր չէ, հարկավոր է վիրահատությունից հետո անընդհատ գտնվել էնդոկրինոլոգի հսկողության տակ: Քանի որ հեռացվում է գեղձն ամբողջությամբ կամ նրա մի մասը, օրգանիզմում վահանագեղձի հորմոնների քանակի կտրուկ նվազում է դիտվում, դրանից խուսափելու համար նշանակվում է փոխարինող հորմոնալ բուժում: Խնդիրներ կարող են լինել, երբ հիվանդը չընդունիի բժշկի կողմից նշանակված բուժումը:
Մեդ-Պրակտիկ
12.07.2015
Հարգել Karine, բարև Ձեզ: Ստորև ներկայացնում ենք հղումներ, որտեղ կգտենք տնային պայմաններում ատամների սպիտակեցման համար խորհուրդներ.
https://www.med-practic.com/arm/747/24989/article.more.html
Մեդ-Պրակտիկ
12.07.2015
Հարգելի GOHAR, բարև Ձեզ: Անկախ տեղակայումից, բարորակ ուոռոցքներն իրենց ընթացքով և ելքով ավելի բաևենպաստ են:
Մեդ-Պրակտիկ
12.07.2015
Հարգելի Olga, բարև Ձեզ: Ձեր նկարագրածը ավելի շատ սուբյեկտիվ զգացողություն է, կողմնորոշվել միայն դրանով շատ դժվար է: Վահանագեղձի ֆունկցիան ստուգելու համար հարկավոր է կատարել մի շարք հետազոտություններ` ՈՒՁՀ, հորմոնալ քննություն և այլն: Ինչ վերաբերում է վերարտադրողական ֆունկցիային, ապա այո, վահանագեղձի թերֆունկցիան ազդում է վերարտադրողական առոջության վրա և կարող է դառնալ չբերության պատճառ:
Arpi 22
10.07.2015
Մեդ-Պրակտիկ
09.07.2015
Հարգելի SONA, բարև Ձեզ: Հանգուցավոր տոքսիկ խպիպի դեպքում կոնսերվատիվ բուժումն ունի միայն ժամանակավոր էֆեկտ, հաճախ այն անարդյունավետ է: Խպիպի այս ձևի դեպքում վերջնական բուժումը վիրահատական է: Հեռացվում է հանգույցը և գեղձի մի մասը, որով էլ ճնշվում է հորմոնների գերարտադրությունը: Ցանկալի է դիմել էնդոկրին-վիրաբույժի:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...
Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...
Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու...
Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...
Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...
Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...
Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...
Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ...
Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ...
Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...
Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...
Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն